Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սա ի՞նչ «самозванец» է, որին դուրս չեք շպրտում դպրոցից

Սա ի՞նչ «самозванец» է, որին դուրս չեք շպրտում դպրոցից
27.08.2024 | 20:39

Գյումրեցիներն են ինձ ահազանգում:

Ես էլ բարձրաձայնում եմ և դիմում պատկան մարմիններին:

ՀՀ վարչապետին

ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ ԱԱԾ տնօրենին

ԴԻՄՈՒՄ

Բացատրեք, թե Գյումրու թիվ 27 դպրոցի նախկին դարձած տնօրենը՝ կարեն գալստյանը, որի լիազորությունները դադարեցված են ՀՀ Շիրակի մարզպետի՝ 19.06.2024 թվականի որոշամամբ, ո՞ր իրավունքով և ու՞մ դոբրոյով է շարունակում մտնել դպրոց, զբաղեցնել դպրոցի տնօրենի առանձնասենյակը, բազմել տնօրենի աթոռին, տալ հանձնարարականներ:

Առհասարակ, այդ անձն այլևս ի՞նչ կապ ունի դպրոցի հետ. նա ոչ ուսուցիչ է, ոչ տնօրեն է, ոչ ունի որևէ իրավունք մտնել դպրոց։ Ինչու՞ է այդ անձը մտնում դպրոց, զբաղեցնում դպրոցի տնօրենի առանձնասենյակն ու աթոռը, տալիս հրահանգներ, ժողովներ կազմակերպում: Ո՞վ է թույլ տվել պաշտոնազրկված, որևէ լիազորություն չունեցող անձին մտնել դպրոցի տնօրենի առանձնասենյակ, տնօրեն խաղալ:

Սա ի՞նչ самозванец- է, որին դուրս չեք շպրտում դպրոցից: Ազատեք այդ ինքնակոչ, ինքնահռչակ տնօրենից դպրոցի տարածքը, տնօրենի առանձնասենյակը:

Վերջ տվեք Շիրակի մարզում տիրող անարխիային, մարզից վռնդեք էդ անկյալ չիչոյան դատախազին` իր տեղակալով: Դպրոցներում տիրող խայատառակությունը բացահայտելու փոխարեն, նրանք փայփայում են աչքի լույսի պես:

Ինչքա՞ն են շարունակվելու Շիրակի մարզպետի, դրա կրթության վարչության՝ կաբինետային չհերքված բռնաբար պետիկ հրայրիկ կարապետյանի բեսպրեդելի պատմությունները:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

27.08.2024 թ.

Դիտվել է՝ 7972

Մեկնաբանություններ